Ձերբակալված անձանց այցելության դեպքում մեզ չասեն՝ այն սահմանափակվում է թեյ խմելով և պեչենի ուտելով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող փոփոխություններին՝ նշեց. «Այսօր օբյեկտիվորեն պիտի ընդունեմ, որ որևէ խոչընդոտ չկա ձերբակալված կամ կալանավորված անձին հանդիպելու, բայց մենք չենք կարող ելնել այն կանխավարկածից, որ այսօր չկա, վաղը չի լինելու»: Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, որ ասել են, այո, ձեզ թույլատրվում է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ և ընդամենը քրեակատարողական հիմնարկի պետը մեզ հրավիրել է իր սենյակ, հյուրասիրել է թեյ և ասել է՝ այսքանով ձեր առաքելությունն այս շենքում ավարտվում է, և որպեսզի նման նախադեպեր չլինեն, պետք է կարգավորվի օրենսդրորեն»: Պատգամավորը շեշտեց. «Ինձ համար կարևոր է, որ այս խնդիրը կարգավորվի, որպեսզի եթե հրատապ անհրաժեշտություն առաջանա այցելել որևէ կալանավորված կամ ձերբակալված անձի, մեզ չասեն, որ ձեր այցելությունը սահմանափակվում է միայն թեյ խմելով և պեչենի ուտելով՝ քրեակատարողական հաստատության շենքում»:

Մանրամասները՝ տեսանյութում