Հայոց հողի գույնը (տեսանյութ)

Փետրվարի 21-ին վավերագրական կինոյի վարպետ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, տաղանդավոր արվեստագետ Միքայել Վարդանովը կդառնար 83 տարեկան:

Վարդանովի որդին հայ հանդիսատեսին տվեց հնարավորություն 50 տարի անց դիտելու 1969 թ. նկարահանված «Հայոց հողի գույնը» ֆիլմը, որը ցուցադրվեց ՀՀ ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

Երկար ժամանակ Վարդանովին գիտեին միայն որպես օպերատոր՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայոց հողի գույնը» (1969 թ.), Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975 թ.) և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերից:

Վարպետի ֆիլմերի գլուխգործոցը թերևս «Փարաջանով, վերջին գարուն»-ն էր:

Նա Փարաջանովի մտերիմն էր, ինչի համար խորհրդային հետապնդումներից դրդված՝ Վարդանովը լքում է երկիրը, մեկնում Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 2009 թ. դեկտեմբերի 31 -ին կնքում է իր մահկանացուն:

Մենք հնարավորություն ունեցանք զրուցելու Վարդանովի որդու հետ:

Մանրամասները՝ տեսանյութում