Առաջարկում եմ 23-ի երեկոյան ժամ 23:00-ին բացել պատուհաններն և լապտերներով, մոմերով, ջահերով, կրակայրիչներով՝ ով և ինչպես կարող է, ֆլեշ մոբ անել

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, միանալ Ապրիլի 24-յան այս գաղափարին և, անգամ, արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին:

(Խնդրում եմ տարածել)

Ըստ էության երկրում ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ ապրիլի 24-ին նույնպես մեկուսացած ենք լինելու ու ամենամյա զանգվածային երթեր դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի չենք ունենալու։ 55 տարվա ընթացքում միայն այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դատարկ կլինի։ Անշուշտ պետք է պահպանել կարանտինի պայմանները։ Մեզնից յուրաքանչյուրն իր 105-ամյա ցավն ու բողոքը կարող ենք արտահայտել յուրաքանչյուրիս մեր պատշգամբում մի ժապավեն կախելով ՝ «Հիշում և Պահանջում ենք գրությամբ», կամ առաջարկում եմ 23-ի երեկոյան ժամ 23:00-ին բացել պատուհաններն և լապտերներով, մոմերով, ջահերով, կրակայրիչներով՝ ով և ինչպես կարող է, ֆլեշ մոբ անել։ Պապս, ով գաղթել էր Ղարսից 1915-ին կասեր՝ «բզի գլխին բռունցով չես խփի»։

«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Չարենց:

#Արյունը_ջուր_չի_դառնում

#Հիշում_և_պահանջում_ենք

#April_24_105

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան այս գաղափարին և, անգամ,…

Опубликовано Artur R Tovmasyan Понедельник, 13 апреля 2020 г.