Այսօր «Մայրիկը» ֆիլմի դերասան Օմար Շարիֆի ծննդյան օրն է

Այսօր եգիպտացի հանրաճանաչ դերասան Օմար Շարիֆի ծննդյան օրն է: Օմար Շարիֆ՝ Մայքլ Դեմիտրի Շալուբը,  ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:  Ծնունդով քրիստոնյա էր, սակայն սիրահարվելով դերասանուհի Ֆաթեն Համամային՝ փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա նրա հետ:

Հայ հանդիսատեսը Շերիֆին ճանաչում է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով, որտեղ կերտել է հոր կերպարը:

Օմար Շարիֆը հայտնի է ամբողջ աշխարհում`շնորհիվ հոլիվուդյան ֆիլմերում կերտած բազմաթիվ դերերի: Նրա կարիերայի գլխավոր իրադարձությունը թերևս մնում է 1962-ին նկարահանված ռեժիսորը Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» ֆիլմը, որտեղ մարմնավորել է շերիֆ Ալիի դերը:

Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» տասն անվանակարգերում և ստացել է յոթ «Օսկար» այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար:

Ի դեպ նա Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ այդպես էլ չստացավ, բայց  երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ իր նշանակությամբ կինոաշխարհի երկրորդ մրցանակին:

Նա բավականին հաջող կարիերա է ստեղծել Հոլիվուդում, իր խաղացած ֆիլմերից են «Հռոմեական կայսրության անկումը»՝ Սոհամ, «Դոկտոր Ժիվագոն»՝ Յուրի Ժիվագո, «Մակենայի ոսկին»՝ Ջոն Կոլորադո:

Շարիֆը Հոլիվուդի պատմության մեջ ամենավառ աստղերից էր: Նա շատ արագ դարձավ աշխարահաքաղաքացի քաղաքացի (ավելի ճիշտ՝ արվեստագետ), որը պատկանում էր ամբողջ աշխարհին: Շարիֆը պարզապես գեղեցիկ չէր, նա ինքնատիպ ձևով էր մարմնավորում բազմազգ հերոսական կերպարներ, ինչը նրան թույլ էր տալիս էկրանին ներդաշնակորեն մարմնավորել ցանկացած ազգության կերպար:

Օմար Շարիֆը երկու անգամ էկրանին մարմնավորել է հայի կերպար: 1964-ին նա խաղացել է Մեծ Հայքի թագավոր Սոհամի դերը ամերիկացի կինոռեժիսոր Էնթոնի Մենի «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմում: 1991 թ. մարմնավորել է Հակոբ Զաքարյանին՝ Անրի Վեռնոյի «Մայրիկը» ինքնակենսագրական ֆիլմում, որի հերոոսը ընտանիքի հետ փրկվել էր Ցեղասպանությունից և ապաստան գտել Ֆրանսիայում:

«Ես ուզում եմ, որ դու խաղաս իմ հոր դերը»: Այսպես Անրի Վեռնոյը դիմել է Շարիֆին՝ խնդրելով նրան խաղալ իր հոր դերը «Մայրիկ» ֆիլմում:

Ֆիլմում նկարահանվելու համար Թուրքիան արգելել է Օմար Շարիֆի մուտքը իրենց երկիր։

Օմար Շարիֆը մահացել է 2015 թ., Այցհայմերի հիվանդությունից: