Մալիշևան բացահայտել է COVID-19-ի դեմ իմունիտետի գաղտնիքը

Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան «Ապրեք առողջ» հաղորդման ժամանակ բացահայտել է, թե որ մթերքներն են օգնում ամրապնդել մարդկանց իմունիտետը, որոնք գտնվում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկի խմբում:

Առաջին հերթին մենք խոսում ենք այն մթերքների մասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչը անհրաժեշտ է, այսպես կոչված, «մարդասպան բջիջների» ակտիվացման համար: Ըստ բժիշկ Անդրեյ Պրոդեուսի՝ «նրանց հրաման է տրվում սպանել բջիջները, որոնք փոփոխվել են կամ վարակվել վիրուսով»:

Մասնագետների կարծիքով՝ այդ մթերքներն են ոստրեները, վարսակի և եգիպտացորենի փաթիլները, որոնք հանդիսանում են ցինկի աղբյուր:

«Շաքարային դիաբետով տարեցները ռիսկի խմբում են: Ախտանշաններից մեկը օրգանիզմում ցինկի պակասն է, իսկ ցինկը իմունիտետի բարձրացման  «մասնակից է»,- ասել է Մալիշևան:

Իմունիտետի մյուս մասնակիցը սելենն է, որի անբավարարությունը նկատվում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններ ունեցող տարեց մարդկանց շրջանում: Այս իրավիճակում խորհուրդ է տրվում սննդակարգին ավելացնել բրազիլական ընկույզ:

«Մենք գիտենք, որ տարեցները ջուր չեն խմում: Ջրազրկված մարդիկ հիվանդանում են՝ ինչով հնարավոր է: Որքան քիչ ջուր լինի, այնքան մեծ կլինի մանրէների համակենտրոնացումը»,- ասել է հեռուստահաղորդավարը:

Այս առումով ջուրը հիմնական պաշտպանությունն է կորոնավիրուսի դեմ պայքարում և արմատապես փոխում է իրավիճակը, եզրափակել է Մալիշևան: