ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին ՀՀ ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով ՀՀ ոստիկանապետի պաշտոնը կստանձնի Արման Սարգսյանը, իսկ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Էդուարդ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ և հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին« օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասվում է ՀՀ նախագահի հրամանագրերում։