Ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնությունը արգելափակել Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-տաղավարում հյուրընկալել էինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ում հետ զրուցեցինք  2020թ․ մարտի 31-ին Արցախում անցկացվելիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի  Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի մասին։ Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը հայտարարել էին, որ երբ ցանկանան կարող են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այնուհետև, Մասիս Մայիլյանը ըստ որոշ լրատվամիջոցների՝ մարտի 12-ին պետք է մեկներ Մոսկվա, սակայն այդպես էլ հանրությունը դրա ականատեսը չեղավ։  Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց, որ եթե Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը «կասկածի տակ են դնում» իրենց ՌԴ մուտքի արգելքի հետ կապված հայտարարությունը՝ կարող են պաշտոնապես հարցում ուղարկել ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապ վարչություն և ստանալ այդ հարցի պատասխանը։ Մեր զրուցակիցը տրամադրեց նաև ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ վարչության երևանյան հասցեն՝ Արաբկիր վարչական շրջան, Ազատության փողոց շենք 14։