Արցախում անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը արցախցիներին

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը:
Արցախը և Հայաստանը իարից մեկուսացված տարածքներ չեն:
Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր հիվանդ լինելու մասին:
Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան` թե հիվանդությունների առանձին դեպքեր կամ՝ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը իհարկե փակ է մարդկանց համար, բայց ոչ` կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր:

Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար:
Նման իրավիճակում բժիշկներն ու համաճարակաբանները միայն մեկ խորհուրդ են տալիս՝ հայտարարել արտակարգ դրություն, փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումները և խստրեն պահպանել կարանտինի պահանջները:

Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր արտակարգ միջոցառումները, որոնք այժմ ձեռնարկվում են Հայաստանում:
Անհրաժեշտ է Արցախը ապահովել թեստերով, դիմակներով, ալկոհելերով և, իհարկե, մասնագետներով, որոնք ունակ են վերահսկել իրավիճակը: Անհրաժեշտ է նաև պաշտպանել բժիշկների առողջությունը:

Սիրելի՛ արցախցիներ,

Ես կպահանջեմ, որ այդ որոշումը կայացվի իշխանությունների կողմից: Բայց մինչ իշխանությունները մտածում և ձգձգում են, մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք սեփական և մեր հարազատների առողջության համար:
Ես կոչ եմ անում ինքնուրույն պահպանել արտակարգ դրության պահանջները»:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը արցախցիներին

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը արցախցիներին«Սիրելի՛ հայրենակիցներ,Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը:Արցախը և Հայաստանը իարից մեկուսացված տարածքներ չեն:Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր հիվանդ լինելու մասին:Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան` թե հիվանդությունների առանձին դեպքեր կամ՝ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը իհարկե փակ է մարդկանց համար, բայց ոչ` կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր:Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար:Նման իրավիճակում բժիշկներն ու համաճարակաբանները միայն մեկ խորհուրդ են տալիս՝ հայտարարել արտակարգ դրություն, փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումները և խստրեն պահպանել կարանտինի պահանջները:Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր արտակարգ միջոցառումները, որոնք այժմ ձեռնարկվում են Հայաստանում:Անհրաժեշտ է Արցախը ապահովել թեստերով, դիմակներով, ալկոհելերով և, իհարկե, մասնագետներով, որոնք ունակ են վերահսկել իրավիճակը: Անհրաժեշտ է նաև պաշտպանել բժիշկների առողջությունը:Սիրելի՛ արցախցիներ,Ես կպահանջեմ, որ այդ որոշումը կայացվի իշխանությունների կողմից: Բայց մինչ իշխանությունները մտածում և ձգձգում են, մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք սեփական և մեր հարազատների առողջության համար:Ես կոչ եմ անում ինքնուրույն պահպանել արտակարգ դրության պահանջները»:#vito#երաշխավորում_եմ#անվտանգություն_և_արդարություն#հաղթանակը_չի_վաճառվում

Опубликовано Vito.am Среда, 18 марта 2020 г.