Բարսելոնայում հայ տաքսիստներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում տաքսի ծառայություն մատուցող հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը:

«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,- նշել է դեսպանատունը՝ կիսվելով «Ֆեյսբուք»-ում «Los Armenios» խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը: Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբրահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության մեջ հրապարակել են իրենց հեռախոսահամարները:

Հայտարարության ներքո բազմաթիվ օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: Շատ շնորհակալություն, գերազանց նախաձեռնություն, կեցցեք, ծափահարություններ ձեր համերաշխության համար. այս և այլ ձևակերպումներով արձագանքել են օգտատերերը:

Իսպանիայում վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը 7 հազար 988 է:

Մահվան դեպքերի թիվը հասել է 294-ի:

Բարսելոնայում տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին:

Опубликовано Embajada de Armenia en España / Իսպանիայում Հայաստանի դեսպանություն Воскресенье, 15 марта 2020 г.