Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ․ Դիանա Գասպարյան

Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի՛ էջմիածնեցիներ,🔈Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից…

Опубликовано Diana Gasparyan/Դիանա Գասպարյան Среда, 11 марта 2020 г.