Դոնալդ Թրամփը 30 օրով կփակի մուտքը Եվրոպայից ԱՄՆ

Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մարտի 13-ից ներառյալ 30 օրով կփակի մուտքը Եվրոպայից ԱՄՆ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան: Գրել է Газета.ru։

Թրամփը նշել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց կատարել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ՝ 200 միլիարդ դոլար կտրամադրվի: Իշխանությունը նաև վարկեր կտրամադրի փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսից: