Արդյո՞ք կհասնի Հայաստանի մեսիջը Վրաստանին (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալվել էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Փորձագետն անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցին՝ նշելով, որ հայ-վրացական հարաբերություններում դրական դինամիկա կա։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Վրաստանն իր խաղաղությունը, զարգացման հեռանկարը կապում է Եվրաատլանտյան տարածք ինտեգրվելու հետ և հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը ևս Եվրոպային ինտեգրվելու նկրտումներ կունենա։ Այն հարցին, թե արդյո՞ք տնտեսական զարգացման տարբեր մոդելների ընտրությունը չի խոչընդոտի երկու տերությունների միջև հարաբերություններին, փորձագետը նշեց՝ հայ-վրացական հարաբերություններում այդպիսի խնդիրներներ չեն առաջանա։

Մանրամասները՝ տեսանյութում