ՀՀ-ում ԱՀ Մշտական ներկայացուցչության հայտարարությունը ԱՀ-ում կայանալիք ընտրությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։