ՆԱՏՕ-ն Թուրքիային կօգնի տարբեր միջոցներով

Թուրքիայի պահանջով Սիրիայի հարցով ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ է գումարել Սիրիայի հարցով: Նիստից հետո գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ նշել է, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում Ասադին և Ռուսաստանին՝ վերջ տալ Սիրիայում հարվածներին, վերադառնալ 2018 թ․ Սոչիի համաձայնագրով նախատեսված հրադադարի պայմաններին և հարգել միջազգային իրավունքը։ Ստոլտենբերգն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն օգնելու է Թուրքիային տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ օդային պաշտպանությունն է։ ՆԱՏՕ-ն շարունակելու է պաշտպանել իր հարավ-արելյան սահմանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ դաշինքի անդամ  յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գործընկերների հետ արտահերթ խորհրդակցություն անցկացնել, եթե իր անվտանգությանն ուղղված սպառնալիք է լինում: Թուրքիան վերոհիշյալ 4-րդ հոդվածից վերջին անգամ օգտվել էր 2015-ին: