ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքան ժամանակ է՝ մտածում եմ այն մասին, թե տեսնես նախորդ կյանքում այդ ի՞նչ սոսկալի մեղքեր եմ գործել, որ որպես պատիժ այս կյանքում ինձ գցել են մի իրականության մեջ, ուր 1000-ից 999-ը քաղաքականապես կույր են կամ հոգով խեղված:

Ինչ մեղք էլ գործած լինեմ, միևնույն է, գտնում եմ, որ պատիժը չափից դուրս դաժան է:

Հետո մտածում եմ՝ իսկ գուցե ոչ մի մեղք էլ չեմ գործե՞լ, ու ինձ բերել են այս իրականություն, որպեսզի գտնեմ ինձ նման այն 1000-ից մեկերին, ու միասին ջանանք վերացնե՞լ այս իրականության խեղումը:

Ու երբ պատկերացնում եմ այդ անելիքի ահռելիությունը, ապա ակամա ընդվզում է հոգիս, և զղջում եմ, որ ես էլ այլոց նման քաղաքականապես կույր չեմ: Նման պահերին միտքս է գալիս իմ այն հոգեվիճակը, որով 17 տարի առաջ ես ինքս պատժեցի «Կալիգուլա» վեպիս հերոսին.

«Հետո, փոքր-ինչ խաղաղվելով` թուլացած գլուխը հենեց պատին ու շշնջաց.

– .. Ինչու՞ տառապանքի լեռն այս ծանրացավ ի՛մ ուսերին. մի՞թե քիչ էի տանջվել ես կյանքում… Ինչու՞ ես էլ կույր չեմ ամենքի նման… Ես հոգնե՜լ եմ, Դրուսիլիա, ես հարբե՜լ եմ ուզում… Օգնի՛ր ինձ, քույր իմ, դարձրու ինձ սայլապան մի բիրտ և կամ մունետիկ հասարակ, միայն թե կարողանամ դադարել նայել այլևս մարդկանց հոգիներից ներս… Օ՜, նողկալի՜ է…»:

ՀԳ. Հարգելի 1000-ից 999, այո, դուք ճիշտ եք, դուք կատարալ առողջ եք, իսկ քաղաքականապես կույրը և հոգով խեղվածը, իհարկե, ես եմ:

ՀԳ 2 Դեռ գալու է մեր՝ 1000-ից մեկերի ժամանակը…

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՈրքան ժամանակ է՝ մտածում եմ այն մասին, թե տեսնես նախորդ կյանքում այդ ի՞նչ սոսկալի մեղքեր եմ գործել, որ…

Опубликовано Արծրուն Պեպանյան Воскресенье, 23 февраля 2020 г.