Մեր պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը: