Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում
Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան՝ պատասխանելու հարցերին, պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։
Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլյուզիաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավում է դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։
Մարդ, ով դեռևս 2018-ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։
Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։
Գնդակը Նիկոլի դաշտում է։
Հ.Գ. Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 3 февраля 2020 г.