ՌԴ պետդուման աղմկոտ հարևանների համար տուգանքներ կսահմանի

Պետդումայի պատգամավորները մշակել են աղմկոտ հարևանների համար տուգանքների մասին օրինագիծ՝ մինչև 150 հազար ռուբլի, գրել է «Իզվեստիա» թերթը:

Աղմկոտ վարձակալների համար պատասխանատվություն կկրեն տան տերերը, ներառյալ հարևաններին վնաս պատճառելը: Աղմկել կարգելվի երեկոյան 23-ից մինչև առավոտյան 7-ը, իսկ տուգանքները կհասնեն մինչև 150 հազար ռուբլի:

Ընդ որում, լռությունը ամսական երկու անգամից ավելի խախտելու համար ֆիզիկական անձանց սպառնում է հինգից 50 հազար ռուբլի տուգանք, իսկ իրավաբանական անձինք կվճարեն 50-ից 150 հազար ռուբլի: Միևնույն ժամանակ, իրավաբանական անձանց գարծունեությունը կարող է դադարեցվել մինչև 90 օր: Աղմուկ չի համարվի երեխայի ճիչը, ջրի ձայնը և սովորական քայլերի ձայները, նշված է հոդվածում:

Այս պահին բնակելի շենքերում լռության խախտումները կարգավորվում են տարածաշրջանային օրենսդրությամբ, որը փոխվում է տարածաշրջանից տարածաշրջան:

 Թարգմանեց Ծովինար Մանուկյանը