Երեխաների շրջանում տրանսգենդերության քարոզչությունը՝ սորոսականների օրակարգում (տեսանյութ)

Պատասխանը շուտով, թե ինչպես է վարվելու Փաշինյանը․․․

Սպառնալիքի տակ է Հայաստանի ազգային անվտանգությունը։

Տրանսգենդեր երեխաների ամառային ճամբարներից են այս լուսանկարները: Մի քիչ էլ եթե սպասենք ու հանդուրժենք, մեզ մոտ էլ նման ճամբարներ կգործեն, երեխաներին կսկսեն պատմել իրենց սոցիալական սեռի մասին որոշումներ կայացնելու իրավունքի մասին։

Անչափահասների շրջանում ԼԳԲՏ գաղափարների տարածումը, տրանսգենդերության քարոզը լուրջ վտանգ է, սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, որն իր ազգակործան հետևանքները կունենա, եթե մենք այս չարիքի դեմը չառնենք:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» կարկառուն պաշտպան, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ներքո Հայաստանում այլասերման քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս խոշոր գումարներ ստացած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, Փաշինյանի կողմից հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում հայկական ավանդական ընտանիքի մայր ներկայացված, Ազգային ժողովում 2019թ. մարտի 8-ին «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարության հեղինակ Լարա Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս կատարել է մի գրառում, որը չի կարող անհանգստության տեղիք չտալ։

Լարա Ահարոնյանը հայտնել է, որ նախատեսվում է 13-18 տարեկան աղջիկների շրջանում իրականացնել է երկամսյա ծրագիր, որի շրջանակներում աղջիկներին պետք է սովորեցնեն զորեղացում, շփման և ինքնազարգացում, ապահով միջավայրի ստեղծում, ինքնաընկալում, ինքնագնահատականի բարձրացում, ինքնախնամք, ծնողների հետ հարաբերություններ և այլ բաներ, որոնք, սակայն, նկատի ունենալով Լարա Ահարոնյանի գործունեությունը, խիստ կասկածելի են թվում և, բնականաբար, այն հարցն առջացնում, թե այս անձնավորությունն, առհասարակ, ինչ գործ ունի 13-18 տարեկան աղջնակներին կրթելու հետ․․․

Աշխարհում վերջին շրջանում սորոսականների կողմից առաջ է տարվում տրանսգենդեր երեխաների թեզը: Սորոսականներն աշխարհի մի շարք երկրներում արդեն հասել են նրան, որ դպրոցահասակ, նույնիսկ մանկահասակ երեխաներին օրենսդրորեն տրվի իրավունք և հնարավորություն, որպեսզի իրենք որոշեն իրենց սեռը: Եթե, ասենք, մանկապարտեզ հաճախող 5 տարեկան տղա երեխսն կարծում է, որ ինքն աղջիկ է, ապա նրա ծնողները, ինչպես նաև պետությունն օրենսդրորեն պարտավոր են այդ երեխային տալ ինքնադրսևորման հնարավորություն: Ասվածն այսօր մեզանից շատերի համար միգուցե անհավատալի, անպատկերացնելի է, քանի որ սորոսականները նոր-նոր են փորձում դրանք Հայաստանում բերել օրակարգ, բայց…

LIVEnews.am-ի տաղավարում հիմնականում այս կապակցությամբ է մեր զրույցը «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Analitik.am լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում