Տավուշում դիպուկահարի կրակոցից զինվոր է վիրավորվել
Տավուշում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից դիպուկահար կրակից զինվոր է վիրավորվել։ Այս մասին ֆեկսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Խոսնակը մասնավորապես գրել է․
«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈՒ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: