«Սա գիտնականների, ոչ թե պատգամավորների գործն է»․ Նարինե Թուխիկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը պատրաստվում եմ հանդես գալ արևմտահայերենի մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան)։

«Արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես վտանգված լեզու, ես կարծում եմ, որ Հայաստանն է արևմտահայերենի պահպանման և տարածման երաշխավորը, ոչ թե սփյուռքը։ Մենք ունենք պետություն, որը պարտավոր է իր մշակութային գանձերը պաշտպանել, իսկ ամենամեծ և ամենաթանկագին գանձը լեզուն է»։

Հստակ ճանապարհային քարտեզ չկա, թե ինչպես պետք է պահպանվի արևմտահայերենը, բայց պատգամավորն իր օրենսդրական նախաձեռնությունը ազդակ է համարում, որ այն կնպաստի արևմտահայերեն լեզվի պահպանմանը։

Մանրամասները՝ տեսանյութում