Հինավուրց համակարգիչ. Անտիկիտերայում հայտնաբերված առեղծվածային մեխանիզմն առաջվա պես մնում է հանելուկ (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ

  Հետազոտողները վաղուց են վիճում, թե որտեղ և ով է պատրաստել այդ սարքը։

1900 թվականին Կրետեից 25 մղոն հյուսիս-արևմուտքում գտնվող Անտիկիտերա փոքրիկ կղզու մոտ հայտնաբերվեց անհասկանալի նշանակության բրոնզե արտասովոր օբյեկտ։ Այն բանից հետո, երբ հետաքրքրասեր գիտնականները ջրից հանեցին և մաքրեցին այդ գտածոն, նրանք տեսան տարբեր ատամնանվակներից բաղկացած ինչ-որ բարդ մեխանիզմի մասեր։

Այդ մեխանիզմի կատարյալ հարթ սկավառակները և գրառումների որոշ մնացորդները, ամենայն հավանականությամբ, համապատասխանում են դրա հիմնական նշանակությանը։

Ըստ երևույթին, մեխանիզմն իրենից ներկայացնում է աստղագիտական ժամացույց՝ առանց ճոճանակի, սակայն ո՛չ հունական, ո՛չ էլ հռոմեական գրականության մեջ ոչ մի հիշատակում չկա այդ հինավուրց համակարգչի մասին։ Գտածոն հայտնաբերվել է մոտավորապես մ.թ. ա. 1-ին դարում խորտակված նավի մոտ։

Շարունակելի