«Վերելք․ ՀՌԽ նախագահի մրցույթն անարդար է անցնելու․ հյուրը՝ Լավրենտի Միրզոյան (տեսանյութ)

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում է 23 թեկնածու, նրանց թվում նաև՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, Մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գլխավոր խմբագիր Լավրենտի Միրզոյանը։

Պ-ն Միրզոյանը ներկայացնում է իր պատկերացումները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության վերաբերյալ, միաժամանակ դժգոհում, որ ուշադրություն չի դարձվում թեկնածուների հայերենի իմացությանը, ավելին՝ հանձնաժողովներում հիմնականում ռուսական կրթության մարդիկ են, ովքեր, ըստ Լավրենտի Միրզոյանի, չեն կարողանա հանրային բարձրորակ հեռուստատեսություն ստեղծել։

Ըստ պրն Միրզոյանի, թեկնածուների շարքում ամենաարժանավորն ինքն է և եթե արդար մրցակցություն լինի, ապա ինքը կլինի հաղթողը։