«Գարդասիլ 4» վտանգավոր պատվաստանյութի կիրառումը փորձաքար ՀՀ առողջապահության նախարարի համար (տեսանյութ)

Ո՞ւմ շահերն է սպասարկում նա՝ ՀՀ քաղաքացիների՞, թե միջազգային կառույցների

Մարտի 12-ին բժիշկ- նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է․ «2019 թ-ին Առողջապահության նախարարությունը պատրաստվում է գնել Գարդասիլ 4 պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Արվել են շատ բացահայտումներ։ Ձեզ դեռ նոր բացահայտումներ են սպասվում․․․ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում տարիքային սահմանների վրա։ Եթե Գարդասիլը ցուցված է 9-26 տարեկան անձանց, ինչո՞ւ է Առողջապահության նախարարի նախկին խորհրդականը հորդորում պատվաստվել 14-45 տարեկաններին։ Ինչո՞ւ է նա հորդորում պատվաստվել անձանց, ովքեր 26 տարեկանից մեծ են»։

2019թ․ մարտի 12-ին «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» ծրագրի եթերում ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանը կատարել է հետևյալ հայտարարությունը․ «Պապիլոմավիրուսի դեմ այսօր Հայաստանում կարող են պատվաստվել 14-45 տարեկան բոլորը՝ տղամարդիկ և կանայք»։

Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն վերոնշյալ թեմայի շրջանակներում հրապարակային քննարկման առաջարկ է կատարել առողջապահության նախարարին։ Շուտով LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդման հյուր կարող են լինել բժիշկներ, որոնք կողմ կամ դեմ են պատվաստումների իրականացմանը։

Որքանո՞վ է «Գարդասիլ 4» պատվաստանյութը կանխարգելում արգանդի պարանոցի քաղցկեղը, առողջապահության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներն ինչո՞ւ են շահագրգռված նշված պատվաստումներն իրականացնելու գործում, ի՞նչ վտանգներ են պարունակում հիշյալ պատվաստումները, դեռահասների համար կամավո՞ր է, թե պարտադիր նշված պատվաստումների իրականացումը։

Վերոնշյալ փաստերի ու խնդիրների շուրջ է LIVEnews.am-ի հարցազրույցը բժիշկ- նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ։