Ես այսուհետ չեմ լսելու Ռուբեն Հախվերդյանի երգերը, քանի որ այլևս չեն հարգում նրան (տեսանյութ)

Ի՞նչ միտումով էր «Բաց TV» լրատվականը ամբողջությամբ հեռարձակել Ռուբեն Հախվերդյանի հաղորդումը

«Բաց TV» կոչվող լրատվամիջոցի կողմից հեռարձակված հաղորդման ժամանակ, հաղորդավար Համլետ Ղուշչյանի հարցադրմանն ի պատասխան, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի, մեղմ ասած, ոչ սթափ հայտարարությունը, թե արցախցիներն ադրբեջանցիներ են, քանի որ ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, ՀՅԴ  Ն․ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը աններելի և դատապարտելի է համարում։

LIVEnews.am-ին տված հարցազրույցում Գևորգ Ղուկասյանը նշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության համար սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի տարանջատումը բացառելը։

«Մեզ համար անընդունելի է հայությանը հատվածականացնելը, դա չափազանց վտանգավոր միտում է»,- ասաց Գևորգ Ղուկասյանը։

Նման անհեթեթություններ ասելը, ըստ նրա, անգրագիտության, պատմությունից բացարձակ գաղափար չունենալու հետևանք է։

Մանրամասները՝ տեսանյութում