«Վարչապետն ուղղակի կարող էր չբուծել սրանց»․Նարեկ Մալյան (տեսանյութ)

«Ես համալսարանական եմ» ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը երեկ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնել է, որ կեսգիշերի կողմ մոտ 14 հոգով մոտեցել ու փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Այսօր լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր երեկվա միջադեպը, այն, որ իրեն ցանկացել են աղբամանի մեջ մտցնել, վերջինս տեղեկացել է միայն մամուլից։

Լրագրողի հարցին, թե վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դեպքի առիթով, Մալյանն ասաց, որ ծանոթ չէ գրառմանը։ Նա նաև ավելացրեց․

«Եթե այս դեպքի հետ կապված էլ իրավապահների կողմից ունենանք նույն պատասխանը, ինչ Մարալիկի դեպքերի, ապա ես ստիպված կլինեմ մտածել, որ այսպիսի խմբավորումները վայելում են պետական աջակցություն»։

Մանրամասները՝ տեսանյութում