Հեծանվորդներն արգելափակվել էին ջրում

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, մարտի 2-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է, և հեծանվորդներն արգելափակվել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին (ծնված 1975 թ.) և Ս. Մ․-ին (ծնված 1958 թ.):