Եղանակային անոմալիաներ. Հավայան կղզիներում և Կալիֆոռնիայում ձյուն է եկել (տեսանյութեր և լուսանկարներ)

Նման բան այստեղ դեռ չէին տեսել։

ԱՄՆ-ում շարունակվում են եղանակային անոմալիաները. երկրի հյուսիս-արևելքում ռեկորդային ցածր ջերմաստիճաններից հետո ցրտերը հասան նաև հարավ։

Հավայան Մաուի կղզում իսկական ձմեռ է սկսվել։ Ականատեսները տեսանյութեր են տեղադրում սոցցանցերում, որտեղ երևում են ձյունապատ բնապատկերն ու հանգստի գոտիները։ Ձյան այդպիսի տեղումներն այստեղ առաջին անգամ են օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։

Ձյան տեղումներից տուժել է նաև Նևադա նահանգը, որտեղ գտնվում են Մոհավե անապատը և երկրագնդի ամենաշոգ վայրերից մեկը՝ Մահվան հովիտը։

Լաս-Վեգասում իսկական ձնաբուք են տեսել։ Մինչդեռ, տարածաշրջանին բնորոշ է մերձարևադարձային անապատային կլիման։