Տարածքային անձնագրային ծառայություններում ընդունելության ժամերը փոխվել են

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից անձնագիր, նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով, մինչև ժամը 18-ը դիմումներ ընդունելուց հետո էլեկտրոնային բազա մուտքագրումներ, այլ իրավասու մարմիններ հարցումներ կատարելու, ընդունված փաստաթղթերը արխիվացնելու, քարտադարաններում դասավորելու աշխատանքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը, որը էականորեն ազդում է մատուցվող ծառայության որակի վրա։

Հայտնելով այս մասին, ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, ոչ վերը նշված աշխատանքներն ըստ պատշաճի ապահովելու նպատակով, 2019թ․ փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։

Ժամը 17-18-ը ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականություններն աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։