«Վերելք»․ Հեղափոխության կարևորագույն խնդիրը (հյուրը՝ Արտաշես Փափազյան)

«Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի համանախագահ Արտաշես Փափազյանի կարծիքով, ճշմարիտ հեղափոխությունն ինքնասպառված գաղափարների նկատմամբ խորհրդագործական նոր գաղափարների հաղթանակ պետք է նշանակի: Հեղափոխությամբ մերժեցինք հետևանքները, չանդրադառնալով խորքային պատճառների բացահայտմանը:

Եթե հասարակական գիտակցության մեջ եղած եսակենտրոն համակարգի փոխարեն չի ձևավորվում այլ՝ նյութից կտրված արժեհամակարգ, որտեղ առաջնայնացված կլինի ավելի շատ տալու, քան վերցնելու հոգեբանությունը, որտեղ մարդկային առաքինություններն ընդօրինակման արժանի գաղափարներից կվերածվեն առօրյա կյանքի նորմերի, որտեղ կվերանա ձևի և բովանդակության միջև գոյություն ունեցող անդունդը, ապա որևէ վսեմ նպատակ՝ լինի դա երկրում արդարության հաստատումը, կաշառակերությունն արմատախիլ անելը, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելը, բովանդակային առումով չի կարող իրականանալ:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրները, որոնք ծառացած են նաև մարդկության առջև։ Այս մասին՝ տեսանյութում: