ՀՀ զինված ուժերի ավտոպարկը համալրվել է

Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի, շարունակվում են ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար: