Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակադարձել է Իսրայելի հարձակումը

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ հակադարձել են հարձակումն Իսրայելի կողմից։ Արձակված բոլոր հրթիռները ոչնչացվել  են և նպատակին չեն հասել։

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», զինվորականները կիրակի օրը տագնապի ազդանշան են բարձրացրել երկրի հարավում։

«Բոլոր հրթիռները ոչնչացված են, նրանցից ոչ մեկը նպատակին չի հասել»,- հաղորդել է սիրիական բանակի գործակալության աղբյուրը։

Սա այս ամիս Իսրայելի առաջին հարձակումը չէր։ Նախորդ հարձակումը գրանցվել է հունվարի 12-ի գիշերը։ Արդյունքոմ վնասվել են մայրաքաղաքային օդանավակայանը և մի քանի ինքնաթիռներ։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ՄԱԿ-ից պահանջել է վճռականորեն դատապարտել Իսրայելի գործողությունները և անհապաղ միջոցառումներ ձեռք առնել՝ նմապանատիպ հարձակումները կանխելու համար։