ԱՄՆ ռազմածովային ուժերը հրապարակել են Բոսֆորով «Դոնալդ Կուկ» ականակրի անցումը

Ռազմանավը սկսել է շարժումը Սև ծովի ուղղությամբ

 Ռազմանավը շարժումը դեպի Սև ծով սկսել է շաբաթ՝ հունվարի 19-ին։

Ամերիկյան ռազմածովային նավատորմին պատկանող «Դոնալդ Կուկ» ականակիրն անցել է թուրքական Բոսֆորի նեղուցով ու մտել Սև ծով։

Բոսֆորի նեղուցով նրա անցման կադրերը հրապարակվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի թվիթերյան պաշտոնական էջում։

Կործանիչը հենց մտել է Սև ծով,, նրան սկսել է հետևել Սևծովյան նավատորմի «Պիտլիվի» պահակային նավը։ Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնից, «Դոնալդ Կուկ» էսկադրային ականակիրը սևծովյան ջրեր է մտել Մոսկվայի ժամանակով 20։50-ին։