Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19.00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմանում որպես լրագրող գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:

Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: