Քսան տարի առաջ ոչ ոք չէր կռահում, որ սկսվել է «Պուտինի դարաշրջանը». Նազարբաև

Քսան տարի առաջ Կրեմլ եկավ իր նախորդներից տարբերվող քաղաքական գործիչ, սակայն այն ժամանակ ոչ ոք չէր կռահում, որ սկսվել է «Պուտինի դարաշրջանը»: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն իր իրավահաջորդի երկարատև «փնտրտուքից» հետո ի վերջո ընտրել է Վլադիմիր Պուտինին: 21-րդ դարի արշալույսին Կրեմլ եկավ նոր քաղաքական գործիչ, որը նման չէր իր նախորդներից ոչ մեկին: Դժվար թե այդ ժամանակ ինչ-որ մեկը ասեր, թե Ռուսաստանում սկսվել է «Պուտինի դարաշրջանը»,- ասել է Նազարբաևը: