Հանրապետությունում գրանցվում են ջերմաստիճանային ռեկորդներ

Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Այսպիսով ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում +10 աստիճանի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։