Սուրեն Սարգսյանը BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
- Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
- Նույնիսկ նյութում հղում չկա:
- Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
- Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
- Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
- Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
- Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
- Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:2….
Опубликовано Suren Sargsyan Вторник, 17 декабря 2019 г.
Հիշեցնենք, որ BBC-ում հրապարակված հոդվածում Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն: