Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է. նա բացատրություն է տալիս Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանությունում՝ պայմանավորված ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստով:

Tert.am-ի տեղեկացմամբ, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել է տեղեկությունը. «Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, նա ներկայացել է բացատրություն տալու երեկվա միջադեպի վերաբերյալ»,- ասել է Էդգար Ջանոյանը, հավելելով, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Նշենք, որ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝  կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։