Մակրոնը Թրամփի օրինակով հրաժարվել է ուղևորվել Դավոս (տեսանյութ)

Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ժամանի Շվեյցարիայում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ)։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտարարել են պալատում, պետության ղեկավարը չի կարող մեկնել Դավոս խիտ գրաֆիկի պատճառով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է շվեյցարական Դավոսում անցկացվող ՀՏՀ-ին իր մասնակցությունը՝ ամերիկա-մեքսիկական սահմանում պատի շինարարության ֆինանսավորման հարցում դեմոկրատների հետ տարաձայնությունների պատճառով։

 

Տեսանյութ