ԱԺ-ն ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը:

Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի: