Գողինն ու բոզինը 40 օր է

Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերևույթ պատվիրատու:

Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:

Պահանջում եմ տվյալ անձից, նաև իրավապահներից հրապարակել և հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր կան նման ծանր մեղադրանքի համար:

Ամեն ինչ չափ ու սահման ունի:

Իմ անձի և արժանապատվության նկատմամբ կեղծ և ակնհայտ սուտ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան:

Քանի գնում, ավելի ողորմելի եք դառնում, այ անբարոյականներ:

Դիմում եմ իրավապահներին՝ սա ընդունելու որպես սուտ մատնության մասին հաղորդում:

Հ. Գ. Գողինն ու բոզինը 40 օր է:

Հ.Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Նոր Հայաստանում» իրավապաշտպան ներկայացողը խարդախության համար է դատապարտվել:

O tempora, o mores!

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 10 ноября 2019 г.