Պարոն վարչապետ, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր կադրերը (տեսանյութ)

Դեռևս 2016 թվականին մի խումբ երիտասարդ կինոգործիչներ`ռեժիսոր Հայկ Բաբայանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը, որի նպատակն էր քայքայման եզրին հայտնված «Հայֆիլմ» կինոստուդիան ոտքի կանգնեցնել և պետականացնել, քանի որ մասնավորեցման փորձը դառը հետևանքներ էր ունեցել։  Նախաձեռնությունը վերջերս վերաճեց «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության՝ կանոնադրությամբ և ծրագրերով։ LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրը ՀԿ նախագահ Հայկ Բաբայանն է, որը խոսեց կազմակերպության ծրագրերի մասին։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի առաջնահերթություններից մեկը «Հայֆիլմ»-ի կարգավիճակի փոփոխությունն է․ այն պետք է տեղափոխվի ԿԳՄՍ նախարարություն։ Կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացրել, 5507-ից ավել մարդ ստորագրել է «Հայֆիլմի» մասնավորեցման դեմ։

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Բաբայանն ասաց, որ իրենց նպատակն է համախմբել «Հայֆիլմի» և հայ կինոյի զարգացման հրատապ խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց և միասին փոխել ՀՀ-ում կինոմթնոլորտը։

Մանրամասները՝ տեսանյութում