Իշխանությունը եթե գնա ժողովրդական ալիքի դեմ, դա կլինի իր վախճանը (տեսանյութ)

Դրա համար էլ Սահմանադրական դատարանի դեմ այդպիսի համաշխարհային պատերազմ եք հայտարարել

 Մեզ հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը ՀԴԿ-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումը, ինչպես նաև նշված դիմումի պատասխանի փոխարեն, ՀՀ արդարադատության նախարարությունից տվյալ դիմումի առնչությամբ ստացված խայտառակ խուսագրությունը ներկայացնելով ապացուցում է, թե եվրոպական համապատասխան կազմակերպությունները և ՀՀ կառավարությունն իրականում ինչ նպատակներ են հետապնդում՝ փորձելով հասնել Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

ՀԴԿ նախագահի հավաստմամբ, Եվրոխորհուրդն ամեն գնով ուզում է Ստամբուլյան կոնվենցիան ներմուծել նաև Հայաստան, դրանով հասնել այլասերվածների «իրավունքների» օրինականացմանը և պայմաններ ստեղծել, որ նրանք այստեղ շատ ավելի արտոնյալ լինեն։

Անդրադառնալով Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցի առնչությամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքին, Արամ սարգսյանն ասաց․

«Դրա համար էլ դուք Սահմանադրական դատարանի դեմ այդպիսի համաշխարհային պատերազմ եք հայտարարել, որպեսզի այդ դատարանից ազատվեք, բերեք հլու- հնազանդ մարդկանց, որոնք ձեր ասածը պետք է ընդունեն։ Պարզ է։

Երկրորդը․ Սահմանադրական դատարանն իր եզրակացությունը կտա, բայց հարցը լրիվ ուրիշ հարթության մեջ է։ Խոսքն այն մասին է, որ հանրության բացարձակ մեծամասնությունը ձեզ ասում է, որ սա ընդունել չի կարելի։ Իրենք ասում են, որ մենք ժողովրդի ներկայացուցիչներն ենք, մենք ստացել ենք այդքանի մանդատը․․․ Դե որ ստացել եք, լսե՛ք այս ժողովրդին»։

Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում