Գերմանական խոշոր ներդրումային ընկերությունը 150 հեկտար նռան և ընկուզենու այգիներ կտնկի Արցախում

Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն և Ժնև քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ չնայած այդ ընկերությունների ղեկավարները դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց:

«Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավե֊լի քան 10 հա֊զար հեկ֊տար նոր այ֊գիների հիմնման մեծ ծրագրին»,- նշել է Ա. Հարությունյանը: