Հայոց բանակում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ

Սեպտեմբերի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև զինծառայողների՝ հրաձգային զենքի տարբեր տեսակների կիրառման հմտությունները։