«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ». Ալեքսանդր Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին:

«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք հասկանան, որ Երևանում էլ նույնպիսի աղբանոց է, ինչպիսին հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»,- գրել է Լապշինը՝ գրառմանը կից տեղադրելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը: