Մրգօղու փառատոն՝ Տավուշի մարզի գեղատեսիլ Կողբ գյուղում

Այս տարի Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ կանցկացվի «SeptemberFest» մրգօղու փառատոն՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում: Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու Հայաստանի տարբեր մարզերում պատրաստվող մրգօղին, ուտեստները՝ ծանոթանալով հայկական մշակույթին: Հյուրերը նաև կկարողանան տեղում տեսնել և մասնակցել օղու թորման գործընթացին, գորգ գործել, զբաղվել խեցեգործությամբ, սովորել ազգագրական պարեր, մասնակցել զվարճալի և հետաքրքիր մրցույթների: Եվ այս ամենը տավուշյան անկրկնելի բնության գրկում:
«SeptemberFest»-ը կլինի նաև յուրօրինակ հարթակ, որտեղ մրգօղի թորողները և գործարարները կկարողանան հանդիպել և քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կողբն իր հյուրընկալ դռներն է բացում հյուրերի առջև։ Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2UabJOb