ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը։

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշումը, որտեղ նշվում է․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրական դատարանը մասնակի…

Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Среда, 4 сентября 2019 г.