Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որն Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: