«Էլարդի» փորձագետների հետ տեսակոնֆերանսում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ․ ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը եզրակացություն պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը:

Երեկվա քննարկումն ամբողջությամբ՝